Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Չգնաք Ասարա. ոչ մի դեպքում չգնաք

Չգնաք Ասարա. ոչ մի դեպքում չգնաք
16.07.2012 | 11:34

Հնդկական Ասարա գյուղի խորհուրդը որոշում է ընդունել, որ բոլոր աղջիկները պարտավոր են գլխաշոր կրել, 40 տարեկանից մեծ կանանց արգելվել է մենակ խանութ գնալ և դրսում բջջային հեռախոսով խոսել: Խայտառակություն է համարվել սիրելով ամուսնությունը, որը վնասում է աղջկա ընտանիքի հեղինակությանը: Ասարայի խորհրդի որոշմամբ` կարգազանց կանայք կվռնդվեն գյուղից: Հնդկաստանի ներքին գործերի նախարար Պալանապան Չիդամբարամը անընդունելի է որակել մուսուլմանաբնակ գյուղի խորհրդի որոշումը և ասել, որ գյուղխորհուրդների որոշումներն իրավական ուժ չունեն: Նախարարը փաստի առիթով հետաքննություն է սկսել և զգուշացրել է, որ ոստիկանությունը կձերբակալի նրանց, ովքեր կփորձեն արգելել երիտասարդներին ամուսնանալ միմյանց սիրելով:

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ